Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արարատ Միրզոյանը գրառման մեջ հիշեցնում է նաև, որ մի քանի օր առաջ ինքը հրապարակայնորեն դատապարտել էր Երեւանի պետհամալսարանի ռեկտորի օգնականի գործողությունը դասադուլ հայտարարած ուսանողների դեմ.
«Ես` ԵՊՀ դասախոսս, խստորեն դատապարտում եմ 2013թ. փետրվարի 27-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց դասադուլի կոչով հանդես եկող ուսանողների նկատմամբ ԵՊՀ որոշ պաշտոնյաների, ուսխորհդի, արհմիության և/կամ այլ կառույցների ներկայացուցիչների պահվածքը: Համարում եմ, որ հայհոյանքները, վիրավորանքները, սպառնալիք պարունակող և վտանգավոր հետևանքներով հղի «զորքը բեր առաջ, ախալքալաքցիներին բեր առաջ» արտահայտությունը, հեգնական «ես էլ եմ ձեզ սիրում, հատկապես աղջիկներին»-ը և նման այլ արտահայտությունները, մեղմ ասած, պատիվ չեն բերում ԵՊՀ-ին և վտանգում են մայր բուհի հեղինակությունը: Պահանջում եմ ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պաշտոնապես պարզաբանել միջադեպը և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց: ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյան»:
Ահա այսպես է լինում, երբ բռնատիրական բարքերը նույնիսկ չեն էլ թաքցվում` եթե համաձայն չես մեզ հետ, ուրեմն` բարի ճանապարհ: Սակայն ԵՊՀ ղեկավարությունը մոռանում է, որ այդ բուհն իրենց հոր բոստանը չէ, որ վարեն ու ցանեն իրենց ուզածի պես: