Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, ԵՊՀ դասախոս Ռուբինա Պետրոսյանի բաց նամակը․
«Բաց նամակ հայ մարդուն
Իմ հայրենակից, գրում եմ քեզ` քաջ գիտակցելով, որ դու էլ ինձ նման տագնապած ես, քնում ու արթանանում ես Հայրենիքը կորցնելու վախը սրտումդ, որ արդեն չորս տարի միակ ցանկությունդ խաղաղությունն է, միևնույն ժամանակ դու էլ ինձ նման հստակ գիտես, որ այս ամենը մեզ ոչ ոք նվեր չի տալու: Այդ ամենը հնարավոր է վաստակել աննահանջ պայքարի միջոցով մեր երբեմնի սխալները ուղղելով: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ այն բոլոր զգացումները, որ ունես՝ չորս տարիների փողոցային պայքար, որը չի հաջողել, հիասթափություններ, անվստահություն տարբեր անհատների և ուժերի նկատմամբ, որոնք խորքում գուցե ունեն որոշակի օբյեկտիվ հիմքեր:
Բայց այսօր դու այս պայքարին ես ելել մեծ հավատով, անվերապահ վստահությամբ և բացառիկ առաջնորդությամբ: Քեզ առաջնորդողը քո եկեղեցին է, որի շնորհիվ քո Հայրենիքը, ազգն ու գենը չեն կորել հազարամյակների արհավիրքների ընթացքում:
Քեզ առաջնորդողը քո եկեղեցու բացառիկ հոգևորականն է, Սրբազան հայրը, ով իր ժողովրդին քարոզում է հաղթանակ, հաշտություն, համերաշխություն՝ մերժելով սուտը, նվաստացումը և պարտվողականությունը: Սրբազան հայրը, ում բացառիկ կենսագրությունը միայն անմնացորդ նվիրում ու անխոնջ ծառայություն է իր Հայրենիքին և ժողովրդին:
Իմ հայրենակից, ես ու դու այսօր իրավունք չունենք տրտնջալու, պայքարից հոգնելու և չհավատալու ժշմարտության հաղթանակին, որովհետև դրա այլընտրանքը Հայաստան երկրի վերանալն է աշխարհի աշխարհագրական ու քաղաքական քարտեզից և անհայրենիք ժողովուրդների շարքը դասվելը:
Արժեքավոր ու թանկ ոչինչ հեշտ չի տրվում, հետևաբար այս պայքարից հոգնելն անթույլատրելի է, այս պայքարից հոգնելը առավել սրընթաց կդարձնի այն գահավիժման ուղին, որը բռնել է մեր երկիրն արդեն վեց տարի, այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման:
Ուստի խնդրում եմ, իմ հայրենակից, դու, որ ունես բացառիկ Կամք, Համբերություն և անվերապահ վստահություն քո եկեղեցու հանդեպ, չհոգնես պայքարից, բաց չթողնես Սրբազան հոր՝ քեզ մեկնած փրկության ձեռքը ու փայփայես դեպի վերածնունդ ու հաղթանակ տանող նրա զոհողությունները:
Իմ հայրենակից, այս Սրբազան պայքարի ընթացքում ինձ ու քեզ համակած անվերապահ վստահությունն առ Բագրատ Սրբազան Bishop Bagrat Galstanyan ու անկոտրում կամքը մեզ վերադարձնելու են ամենաթանկը՝ Հաղթանակ և Արժանապատվություն:
Ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում, չենք հիասթափվում, քանի դեռ Ոգին չի հաղթել դուխին և քանի դեռ չի հաստատվել Ճշմարտության հաղթանակը:
Ի ԳՈՐԾ, ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ…»