կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 21:35
Մշակույթ

Ամարաս այցելելիս ուղեկցորդի կարիք չկա. ԵՊՀ դասախոսի տպավորությունները

Ամարաս այցելելիս ուղեկցորդի կարիք չկա. ԵՊՀ դասախոսի տպավորությունները

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Օրեր առաջ խոստացել էի պատմել Ամարաս կատարած մեր այցելության մասին։ Այսօր Մաճկալաշենի բնակչի գերեվարումն ու ազատ արձակումը հուշեցին, որ խոստումս արդեն ուշացնում եմ։
 
Պատերազմից հետո շատերի մոտ էն թյուր տպավորությունն է ստեղծվել, որ Ամարաս գնալը վտանգավոր է, հետևաբար` պետք չէ։ Պատճառը թերևս հայ ուխտավորներին Ամարաս ուղեկցելու մասին ՌԴ խաղաղապահ զորախմբի պաշտոնական հաղորդագրություններն են, որոնք տեղանքին և Ադրբեջանի հետ նոր շփման գծին անտեղյակ մարդու մոտ թյուրըմբռնում և վախ են առաջացնում (ի դեպ, լավ կլիներ, որ համապատասխան կառույցներն այս մասին զգուշացնեին ռուսական կողմին)։ Մինչդեռ նման բան չկա։
 
Մենք Ամարաս գնացինք առանց որևէ մեկի ուղեկցության, ճանապարհին էլ ոչ մի ռուս խաղաղապահի չհանդիպեցինք։ Միայն թե Ամարաս գնացինք ոչ թե Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա-Մաճկալաշեն ճանապարհով, այլ Քռասնի-Ննգի-Գիշի-Ճարտար-Մաճկալաշենով, բայց ոչ թե էն պատճառով, որ Կարմիր Շուկայով վտանգավոր էր ու չէինք կարող, այլ որովհետև մեզ ասացին, որ այդ ճանապարհը Շուշի գնացող ադրբեջանական գերբեռնված ավտոշարասյունների պատճառով լրիվ քարուքանդ է եղել։
 
Էնպես որ, հենց Արցախ գաք, անպայման այցելեք Ամարաս։ Ամարասը մեր կարիքը շատ ունի։ Հենց էնտեղ լինեք, կհասկանաք՝ ինչի մասին եմ ասում․․․»: