|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երկուշաբթի վարչապետին կներկայացնի 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ:
Կառավարության նիստից հետո նա լրագրողներին ասաց, թե «բերքահավաք» է տեղի ունենում: «Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Ագրարային համալսարանում ստուգումները վերջացրել ենք, իսկ ԵՊՀ-ում` ավարտի փուլում են: Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամ վճարել պետբյուջե` պետության վնասը հատուցելու համար, և հիմա իրավապահների հետ փորձում ենք հասկանալ ճանապարհները»,- ասաց նա:
Ըստ Սանասարյանի՝ առաջիկայում ԵՊՀ-ում ևս կվերջացնեն ստուգումները: «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց, նախնական տվյալներով, երկու անգամ կամ ավելի գերազանցելու է ագրարային համալսարանում եղածը»,- ասաց նա:
Սանասարյանն ասաց, որ վարչապետի հանձնարարությամբ ջրօգտագործողների ընկերություններում են ստուգումներ իրականացվում: «Արտաշատի ՋՕԸ-ում առաջինը կվերջացնենք և առանձին կներկայացնենք հանրությանը»,- ասաց նա:
Այս պահին, ըստ Սանասարյանի, ՔԿՀ-ներում, վարչությունում և «Աջակցություն դատապարտյալների» հիմնադրամում են անում ուսումնասիրություն: «Արդյունքների մասին կտեղեկացնենք»,- ասաց նա: