| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 4-ին` ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել անհայտ քաղաքացիներ և հայտնել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցում` ոսկու շուկայի առջև, ծեծկռտուք է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից երկուսի գլխի և ճակատային հատվածում առկա էին արյան հետքեր:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են 1991 թ. ծնված Արթուր Ե.-ն, 1986 թ. ծնված Վարդգես Ե.-ն և 1991 թ. ծնված Գևորգ Հ.-ն: Վերջիններս հրաժարվել են հաղորդում և բացատրություն տալուց: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: