կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 10:30
Աշխարհ

«Իսլամական պետության» թիրախում Կովկասն է. Независимая газета

«Իսլամական պետության» թիրախում Կովկասն է. Независимая газета

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հակաահաբեկչական հաջող գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է հանրապետության 10 քաղաքացի: Նրանք բոլորն էլ տարբեր ժամանակահատվածներում եղել են ապօրինի զինյալ խմբավորումների շարքերում և Մերձավոր ու Միջին Արևելքում մարտերի են մասնակցել. գրում է Независимая газета-ն:

 

Հոդվածը կրճատումներով՝ ստորև:

 

Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերոււմ:

 

Թե որքան վտանգավոր ու զոմբիացված են այդ ծայրահեղական ուսմունքի քարոզիչների կողմից այդ մարդիկ, ցույց է տալիս  Ադրբեջանի բնակիչ Վյուգար Դուրսունալիևի օրինակը, որը 15-ամյա որդուն  ուղարկել Սիրիա՝ պատերազմի: Ընդ որում՝ որդուն պատերազմ է ուղարկել իր հաշվին՝ երիտասարդի կրոնական համոզմունքներն ամրապնդելու նպատակով:

 

Ադրբեջանում ծայրահեղականների ձերբակալությունները վկայում են այն մասին, որ նախկին Խորհրդային միության տարածքից ԻՊ-ի շարքերում կռվողները վաղ թե ուշ վերադառնում են հայրենիք: Համացանցում տեղադրված տեսանյութերը վկայում են, որ վերադարձողներն ընդունակ են լուրջ խնդիրներ ստեղծել։