Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար»-ի դարպասը: 2 գոլերն էլ հեղինակեց Կամո Հովհաննիսյանը 13-րդ և 65-րդ րոպեներին: Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնություն «Փյունիկ»-ն առաջին հանդիպումն անցկացրեց:
Մրցաշրջանը հաղթանակով մեկնարկեց նաև «Ուլիս»-ը, որը «Նաիրի» մարզադաշտում մրցեց գործող չեմպիոն «Բանանց»-ի հետ: «Ուլիս»-ի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Սերգեյ Օվչիննիկով:
Հիշեցնենք, որ 2-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի էին ունեցել երեկ: «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել էր «Արարատ»-ին, իսկ «Միկա»-ն և «Ալաշկերտ»-ը հանդիպումն ավարտել էին գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: