|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրից հետաձգված 2 հանդիպումները:
«Փյունիկ»-ը Ավանի ակադեմիայում ընդունեց «Ուլիս»-ին և պարտվեց 2:0 հաշվով: «Ուլիս»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Հովհաննես Գոհարյանը` 53,՛ և Աղվան Պապիկյանը` 59՛: 4 տուրերից հետո «Ուլիս»-ը միակ թիմն է, որ գնդակ չի ընդունել սեփական դարպասը:
«Շիրակ»-ը Գյումրիում մրցեց «Բանանց»-ի հետ: Վարդան Բիչախչյանի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ժան-Ժակ Բուգուհին` 3՛, և Գյամֆին` 53՛: