կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-18 18:22
Սպորտ

Հայաստանի առաջնություն . «Ուլիս»-ը ջախջախեց «Գանձասար»-ին

Հայաստանի առաջնություն . «Ուլիս»-ը ջախջախեց «Գանձասար»-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային 2 խաղերում խփվեց 14 գոլ: Ընթացիկ առաջնության առաջատար «Ուլիս»-ը սեփական հարկի տակ 7:1 հաշվով ջախջախեց «Գանձասար»-ին: Երևանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հոնհաննես Գոհարյանը 3՛,5՛ 11 մ. 74՛:  Մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Ջամիր Ջանաշիան 16՛, Արտակ Ալեքսանյանը 27՛,  Ռադե Դուգալիչն 71՛ ու Ալիկ Էլյազյանը 73՛: Կապանցիների կազմում 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ   Վասիլ Պալգնյուկը:


Զուգահեռաբար ընթացող խաղում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Աբրահամ Խաշմանյանի սաները հաղթելով 3:0 հաշվով, չկարողացան պահպանել իրենց առավելությունը: 12-րդ րոպեին Արամ Հովսեփյանը առաջ մղեց հյուրերին: 1 րոպե անց Միհրան Մանասյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 56-րդ րոպեին Մանասյանը դառնալով դուբլի հեղինակ հաշիվը դարձրեց 3:0: 73-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 5 րոպե անց Սեզար Ռոմերոն հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 3:2:  83-րդ րոպեին Ռոմերոն խփեց այս խաղում իր 2-րդ գոլը: «Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ 3:3:

Տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Միկա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Շիրակ»-ի, իսկ «Արարատ»-ը՝ «Բանանց»-ի հետ: