կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-01 20:18
Սպորտ

Հայաստանի առաջնություն. «Ուլիս»-ն ու «Շիրակ»-ը հաղթանակներ տոնեցին

Հայաստանի առաջնություն. «Ուլիս»-ն ու «Շիրակ»-ը հաղթանակներ տոնեցին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Ուլիս»-ը տոնեց ընթացիկ մրցաշրջանում իր 9-րդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ առաջատարները սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեցին «Ալաշկերտ»-ին: 29-րդ րոպեին Կոնստանտին Մարոզովը առաջ մցեղ դաշտի տերերին: 49-րդ րոպեին Աղվան Պապիկյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 2 րոպե անց Միհրան Մանասյանը հաշիվը դարձրեց 2:1: Հանդիպման վերջնամասում «Ուլիս»-ը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 78-րդ րոպեին Մարոզովը դուբլ հեղինակեց: 82-րդ րոպեին աչքի ընկավ Դավիդ Խուրցիձեն, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Ալիկ Էլյազյանը հեռու տարածությունից դարձավ  գեղեցիկ գոլի հեղինակ:  


Այսօր տեղի ունեցած մյուս խաղում Գյումրիի «Շիրակ»-ը Կապանում 3 անպաստասխան գնդակ ուղարկեց «Գանձասար»-ի դարպասը: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհին (6՛,55՛,67՛):

 

12-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան  վաղը:  «Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Արարատ»-ին, իսկ «Փյունիկ»-ը՝ «Բանանց»-ին