Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում առաջատար «Ուլիս»-ը 2:1 հաշվով առավելության հասավ իրեն հետապնդող «Փյունիկ»-ի նկատմամբ: 20-րդ րոպեին Էդվարդ Կպոդոն առաջ մցեղ «Ուլիս»-ին: 50-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ Սեզար Ռոմերոն հավասարեցրեց հաշիվը: 79-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը երկրոդ գնդակն ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը՝ 2:1: Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվեց, և առաջատարը ամրապնդվեց առաջին հորիզոնականում, «Փյունիկ»-ի նկատմամբ միավորների տարբերությունը հասցնելով 9-ի:
«Միկա»-ի հետ կայացած արտագնա խաղում միավորներ կորցրեց նաև Կապանի «Գանձասար»-ը, որն ուներ հավասար միավորներ «Փյունիկ»-ի հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 8-րդ րոպեին Անտոն Մոնախովի ինքնագոլի շնորհիվ «Միկա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Բորիս Օռլովսկին հավասարեցրեց հաշիվը:
8-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Բանանց»-ը սեփական հարկի տակ կմրցի «Շիրակ»-ի, «Արարատ»-ը՝ «Ալաշկերտ»-ի հետ: