կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-06 16:10
Սպորտ

Աննկարագրելի զգացողություններ ապրեցի օլիմպիական խաղերի ժամանակ. Նարեկ Մանասյան

Աննկարագրելի զգացողություններ ապրեցի օլիմպիական խաղերի ժամանակ. Նարեկ Մանասյան

Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում փայլեց նաև բռնցքամարտիկ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ:

Երիտասարդ, հեռանկարային և խոստումնալից բռնցքամարտիկի համար  տարին կարելի է բրոնզե համարել: Մեր մարզիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի բաժինը հարցազրույց է ունեցել Նարեկ Մանասյանի հետ:


 -Նարեկ, դու տարբեր մակարդակի մրցաշարերի ես մասնակցել, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, բայց վստահ եմ Օլիմպիական խաղերը քո կյանքի ամենակարևոր մրցաշարն էր:

-Այդպես էլ կա: Աննկարագրելի զգացողություններ ապրեցի օլիմպիական խաղերի ժամանակ, որը մինչ այս ոչ մի մրցաշարի ժամանակ չէի ապրել: Ուրախ եմ , որ մասնակցեցի օլիմպիական խաղերին: Կարծում եմ դա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է:

 -Ինչպիսի՞ն էր Օլիմպիական ավանը, ինչ էր կազմակերպվում, որպեսզի մարզիկների առօրյան հագեցած անցնի:

 -Չինացիներն ամեն ինչ արել էին մասնակիցների առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Ամենուր ուրախ ու տոնական տրամադրություն էր: Ինձ հատկապես դուր եկավ բացման և փակման արարողությունը: Մրցումներից ազատ օրերին մենք մասնակցում էինք տարբեր միջոցառումների, նույնիսկ մեր ձեռքով հուշանվերներ էինք պատրաստում:

 -Նարեկ, դու վստահ հաղթանակ տոնեցիր քո առաջին մենամարտում: Ի՞նչը խանգարեց, որպեսզի զարգացնես հաջողությունդ:

 -Երկրորդ մրցելույթիս ժամանակ՝ Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ պայքարում ես առավելություն ունեի, իմ հարվածներն ավելի նպատակային էին, բայց մրցավարները չգիտես ինչու չէին տեսնում իմ հարվածները: 3-րդ ռաունդում ես վնասվածք ստացա, մրցակցի հարվածը դիպավ աչքիս, բայց անգամ այդ պարագայում ես առավելություն ունեի, չնայած մրցավարները հաղթանակը տվեցին ղազախ մարզիկին:

 -Այնուհանդերձ հաջորդ մենամարտում վնասվածքով կարողացար հաղթել և բրոնզե մեդալ նվաճել:

 -Մրցակիցս անգլիացի Վիդալ Ռայլինն էր, ում հաղթել էի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Երկուսս էլ տեղյակ էինք միմյանց հնարավորություններից: Պետք է նշեմ, որ հեշտ մենամարտ չստացվեց : Վնասվածքս զգացնել էր տալիս , hատկապես, երբ հարված էի բաց թողնում, բայց այնուհանդերձ կարողացա հաղթել:

 ռջևում Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնություն է: Ժամանակը չէ՞ մեդալի հարգը փոխելու:

 -Այո, ամեն ինչ անելու եմ որպեսզի լավ պատրաստվեմ և ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան