կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 23:07
Հասարակություն

Զերծ մնալ հասարակությանն ընկճող, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց․ ԱԱԾ

Զերծ մնալ հասարակությանն ընկճող, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց․ ԱԱԾ

Մեծապես կարեւորելով այս օրերին հանրության շրջանում առկա տրամադրությունների նկատմամբ ընդգծված հոգատարություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով եւ սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաեւ անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետեւանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում:

Ավելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսեւորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները: