|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միջազգային օլիմպիական կոմիտեն ըմբշամարտի համաշխարհային միություն հետ երկար բանակցություններից հետո ընդունել է Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշներին տարբեր ենթախմբերում ընդգրկելու առաջարկը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ամառային 31-րդ օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր ենթախմբերում կընդգրկվեն 2015 թվականին Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցները: Խոսքը վերաբերում է միայն ըմբիշներին, ոչ թե երկրներին: Այսինքն՝ եթե Լաս Վեգասում եզրափակիչ հասած մարզիկը ինչ-ինչ պատճառներով չի մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին, ապա այս օրենքը չի տարածվի նրան փոխարինած ըմբիշի վրա:
Այս հարցը քննարկվում էր դեռևս 2013 թվականից:
Ռիոյի օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը: