|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ռեալ» -ի կիսապաշտպան Մարսելոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում«Ատլետիկո»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո չի թաքցրել իր զգացումները:
«Այս ամենը աննկարագրելի զգացողություն է: Մենք ստիպված էինք այսքան երկար սպասել այս հաղթանակին: Բոլորս շատ երջանիկ ենք: Մեր թիմի հաջողությունը համախմբվածության շնորհիվ է:
Երկրպագուներն արժանի էին այս հաղթանակին: Խաղի ընթացքում մենք չէինք կորցնում մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ: «Ռեալ»-ը միշտ պայքարում է մինչև վերջ: Մենք ոչ մի վայրկյան չէինք դադարում հավատալ, որ հաղթելու ենք: Կառլո Անչելոտին շատ լավ մարզիչ է և արժանի է այս հաղթանակին»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: