կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 21:01
Սպորտ

Նպատակս միշտ նույնն է ՝ հաղթել ցանկացած մրցաշարում. Նարեկ Մանասյան

Նպատակս միշտ նույնն է ՝ հաղթել ցանկացած մրցաշարում. Նարեկ Մանասյան

Հունիսի 14-25-ը Ուրկրաինայի Խարկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնութունում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն իր առաջին մենամարտում տպավորիչ հաղթանակ տոնեց թուրք Ակսին Բուրակի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար մենամարտում մրցավարական ակնհայտ կողմնակալության պատճառով հաղթանակը շնորհվեց ռուս Եվգենի Տիշչենկոյին, ով Ռիո-2017-ի ոսկե մեդալակիրն է: Նանջինգի պատանեկան Օլիմպիականխաղերի, աշխարհի երիտասարդական առաջնության և 2017 թվականի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի համար սա առաջին փորձն էր մեծահասակների առաջնությունում: ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում 21-ամյա բռնցքամարտիկն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը, ինչպես նաև խոսել է առաջիկա ծրագրերի մասին.

«Նախապատրաստական շրջանում երկու հավաք անցկացրեցինք, ինչի արդյունքում մեծ փոփոխություններ զգացի թե՛ տեխնիկական, և թե՛ ֆիզիկական պատրաստվածության առումով: Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, սակայն լարվածություն ընդհանրապես չկար: Եվրոպայի առաջնությունում առաջին մենամարտում բացարձակ առավելությամբ հաղթեցի թուրք մարզիկին: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար մրցակիցս Եվրոպայի, աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնն էր: Լավ մենեմարտ անցկացրեցի և անարդար մրցավարության պատճառով հաղթանակը շնորհվեց Տիշչենկոյին: Ամեն դեպքում, սա ես որպես փորձ կընդունեմ և հետագայում մեծ եռանդով կպատրաստվեմ մրցումներին»:

Խոսելով առաջիկա անելիքների մասին Մանասյանն ասաց. «Առաջիկա անելիքներս կանոնավոր մարզումներն են: Նպատակս միշտ նույնն է՝ հաղթել ցանկացած մրցաշարում, և հենց այդ նպատակով էլ շարունակում եմ ջանասիրաբար մարզվել»: