|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մատնանշելով Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ մատուցվող պատարագը՝ թուրքական ASİMDER (Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի) միությունը դիմում է ներկայացրել Հայաստանում Թեհրանի և Վրաստանի դեսպանատներին՝ Երևանի մզկիթում ուրբաթ օրվա նամազ անելու պահանջով:
Ըստ Haberler-ի՝ կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտնել է, որ գրավոր դիմումն արդեն ուղարկվել է դեսպանատներ:
Նշելով, որ հարաբերությունների փոխադարձ բարելավման համար Հայաստանը պետք է «ժեստ» անի, կազմակերպության նախագահն ասել է. «ԱԳ նախարարությունը թե' վիզայի, թե' ապահովության խնդիրը իր վրա չվերցրեց և մեզ ուղղորդեց դեպի Հայաստանի դեսպանատներ: Մենք` որպես կազմակերպություն, այդ հարցով դիմել ենք Հայաստանում Թեհրանի և Վրաստանի դեսպանատներին: Տեսնենք՝ Հայաստանի պետությունը մեզ նման հանդուրժողականություն կցուցաբերի՞: Մենք ցանկանում ենք գոնե մեկ անգամ շրջագայել այն հողերում, որոնց մասին լսելով ենք մեծացել»: