կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 00:04
Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր նախազգուշացումներ է հղել Մերձավոր Արևելքում ամերիկյան դեսպանատներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր նախազգուշացումներ է հղել Մերձավոր Արևելքում ամերիկյան դեսպանատներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը անվտանգության նոր նախազգուշացումներ է հղել Մերձավոր Արևելքում ամերիկյան դեսպանատներին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության և հարձակումների թվի աճի ֆոնին:

Նախազգուշացումները տարածվել են տարածաշրջանում ԱՄՆ գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, այդ թվում՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատանը։

Պետքարտուղարությունը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առավել զգոնություն ցուցաբերել և հաշվի առնել ավիաչվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և տրանսպորտային հաղորդակցության այլ խափանումների հնարավորությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հարվածում է իրանական թիրախներին՝ ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու անհաջող փորձի։

Իրանն էլ հայտարարել էր, որ պատասխան հարձակում է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա։