կարևոր
5884 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-25 22:10
Հասարակություն

Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին

Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ Զաքարյանը դիմել է դեսպանատներին

Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է, պայթյունի արդյունքում ծանր վիրավորները պետք է արագ ուղղաթիռներով տեղափոխեն Հայաստան։ Նման գրառմամբ է հանդես եկել Արցախի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ դիմելով Կարմիր Խաչին։

«Հայկական կարմիր խաչի միջազգային կոմիտե,

Հայաստանում օտարերկրյա դեսպանատներ,

ՀՀ կառավարություն

Արագ միջոցներ ձեռնարկեք Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի արդյունքում ծանր վիրավորներին, ուղղաթիռներով արագ Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներ հասցնելու համար: Վիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է»,- նշված է նրա գրառման մեջ: