Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ, մատնանշելով Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ մատուցվող պատարագը, թուրքական ASİMDER (Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի) միությունը դիմում էր ներկայացրել Հայաստանում Թեհրանի և Վրաստանի դեսպանատներին՝ Երևանի մզկիթում ուրբաթ օրվա նամազ անելու պահանջով:
Ըստ Haberler-ի՝ Հայաստանը մերժել է թուրքերի պահանջը:
Այս որոշումից խիստ վրդովված` հակահայ միության նախագահ Գյուքսել Գյուլբեյը ասել է. «Մենք նման պահանջով դիմում ներկայացրեցինք, և նրանք մերժեցին: Իսկ իրենք, երբ ուզում, գալիս են մեր երկիր և պատարագ անում: Նրանք մեզ չեն ընդունում, մեղմ ասած՝ «մի' եկեք մեր երկիր» ասելով : Մենք չենք հասկանում նաև, թե ինչու է հայերի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը այս հարցի վերաբերյալ լռում: Մենք մեր պահանջը դարձյալ ներկայացնելու ենք: Մինչև չհասնենք մեր պապերի` աքսորված այդ հողերին՝ ոչ ոք մեզ հետ չի պահելու մեր ընտրած ճանապարհից»:
Հույս ունենալով, որ Հայաստանը կկատարի նրանց պահանջը, նամազի կատարման համար հատուկ խմբին միանալու նպատակով Ադրբեջանից Թուրքիա է ժամանել «Beynelxalq» սփյուռքի կենտրոնի քարտուղար Սամիր Ադըգյոզելլին, ով, իր հերթին, երազային հայտարարություններով է հանդես եկել:
«Ռեւանը մեր երազանքն է, սակայն այժմ Ադրբեջանի պատմական հողերը գտնվում են Հայաստանի տիրապետության տակ: Մեր կենտրոնը միշտ օժանադակել է ASİMDER միությանը: Մենք՝ Ռեւանի թոռներս, վերջիվերջո, հասնելու ենք մեր պապերի գերեզմաններին, այցելելու ենք նրանց տներն ու ամեն տարի անելու ենք մեր ուրբաթ օրվա նամազը: Այցելելու ենք Հայաստանի ԶՈՒ կողմից բռնագրավված Ղարաբաղի մզկիթներն ու հուշարձանները: Այդ հողերը մերն են« և պատմությունը հերքելով` չի մոռացվում»,-ասել է ադրբեջանցին: