կարևոր
1567 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-28 14:47
Հասարակություն

Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում

Գյումրիում` ի զորակցություն Տավուշի՝ իրազեկման երթ է տեղի ունեցել։

Երթը մեկնարկել է Յոթվերք եկեղեցու մոտից։ Ակցիան կազմակերպել է «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։

«Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ Թուրքիային ամենամոտը Շիրակի մարզում վաղը չի լինելու այն գործընթացը, որն այսօր Տավուշի մարզում է իրականացվում։ Երևէ մեկը ձեզ երաշխիք չի տալու, որ Տավուշից հետո հաջորդը Սյունիքը չի լինելու, որքան ենք դեռ շարունակելու անտարբեր մնալ, վայելել սուրճ ու երաժշտություն տարբեր սրճարաններում, մինչև թուրքը գա հասնի այդ սրճարան։ Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում, բայց մենք այնքան անտարբեր էինք, որ դա էլ չտեսանք»,-ասաց երթի կազմակերպիչներից մեկը։

Ավելին՝ տեսանյութում: