Թուրքիայում բողոքի մեծ ալիք է բարձրացել պետական TRT հեռուստաալիքի եթերում Ռամադանի ընթացքում նամազ չանողներին «կենդանի» անվանած թուրք պրոֆեսոր Մուսթաֆա Աշքարի դեմ. տեղեկացնում է Sozcu-ն:
«Կենդանիները նամազ չեն անում, և նրանք, ովքեր նամազ չեն անում, կենդանիներ են»,- հայտարարել էր Աշքարը:
Թուրքիայում հայտնի հակաիշխանական երգիչ Աթիլլա Թաշն իր twitter-յան էջում հեգնել է պրոֆեսորին՝ ասելով. «Նամազ չանողները կենդանիներ են» ասելով՝ կրո՞ն են քարոզում: Մեր մարգարեն այդպե՞ս էր քարոզել: Մարդկանց իրավունքը ոտնահարիր, ոչ արդար ճանապարհներով փող վաստակիր, ստիր, գողացիր, բռնաբարիր, նամազ արա և թող ամեն արածներդ արդարացվեն: Է՜հ»:
Թուրքիայում Կրոնական հարցերով տնօրինությունը ևս արձագանքել է պրոֆեսորի հայտարարությանը՝ այն անընդունելի համարելով: