|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանցիներն իրենց դավադրաբար հանձնված և այժմ ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող հայոց Շուշի բերդաքաղաքում նամազ են իրականացրել` նվիրված «քաղաքի ազատագրման առաջին տարեդարձին»: Քաղաքը թշնամու վերահսկողության տակ է անցել 2020 թ. նոյեմբերի 8-ին:
Շնորհակալական աղոթքը` շյուքուր-նամազը, անցկացվել է Շուշիի պարսկական Վերին մզկիթում:
Իսկ զուգահեռ իրականությունում Արցախի 75 տոկոսի հանձնման, մոտ 5000 հազար զոհի պատճառ դարձած ՀՀ իշխանությունների պարագլուխ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս, որում պարտության ամբողջ մեղքը գցում է բանակի վրա` խուսափելով սեփական իշխանության ապաշնորհ գործելաոճի քննադատությունից: Փաշինյանն, իր ոճի համաձայն, դարձյալ խոսել է «խաղաղության, բարիդրացիության և ապաշրջափակման մասին», ինչպես նաև դարձյալ Արցախն անվանել ադրբեջանական տարածք: