Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ սեպտեմբերի 8-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունենալու ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Տաշքենդ մեկնելուց առաջ րագրողների հետ հանդիպմանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասաց հետևյալը.
«Սովորաբար մրցումներից առաջ եմ հայտնում կազմը, բայց քանի որ ազատ ոճի հավաքականը երեք օրից մեկնում է Տաշքենդ ու նպատակահարմար էր լրագրողներին հանդիպել այս օրերին, ուստի վաղաժամ կհրապարակեմ կազմը: 59 կգ` Ռոման Ամոյան, 66 կգ` Միհրան Հարությունյան, 71 կգ` վարշամ բորանյան, 75 կգ` Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ` Հրաչ հովհաննիսյան, 85 կգ` Արթուր Շահինյան, 96 կգ` Արթուր Ալեքսանյան, 130 կգ` Վաչիկ Եղիազարյան: Մինչ այժմ բոլոր հավաքներն անցել եմ բարձր մակարդակով: Վերջին հավաքն անցկացնելու ենք Երևանում, Տաշքենդ կմեկնենք սեպտեմբերի 9-ին: Տա աստված ամեն ինչ նորմալ ընթանա, վնասվածքներ չլինեն և կազմի փոփոխություն չլինի: Տղաները լավ մարզավիճակում են, մնացածը ցույց կտա գորգը»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Աղբյուր` Wrestling.am