Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը խոսեց Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների ելույթների մասին.
«Մեր թիմը շատ լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում: Կարելի է ասել` գերազանց: Շատ լուրջ հաջողություն եմ համարում նաեւ այն, որ, 7 մասնակից ունենալով, թիմային պայքարում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեցին: 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելին էին, բայց անհաջող գոտեմարտեր անցկացրեց: 60 և 63 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անփորձ են և առաջին անգամ էին նման կարգի մրցաշարի մասնակցում: Երիտասարդ ըմբիշների հետ լավ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ եմ տեսնում: Լավ ելույթներ ունեցավ Կարեն Ասլանյանը, ով սկսեց արդյունքներ գրանցել մեծահասակների պայքարում»,- ասաց Ջուլֆալակյանը: