|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հունահռոմեական ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այսօր հավաքականը բաց մարզում անցկացրեց, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Հավաքականն անցել է բոլոր պլանավորած ուսումնամարզական հավաքներն ու մարզումները: Սեպտեմբերի 6-10-ը պայքարի մեջ են լինելու հունահռոմեականները, որտեղ խաղարկվելու են նաև օլիմպիական խաղերի վարկանիշներ: Ամեն քաշային կարգում 6 մարզիկներ են ձեռք բերելու: Փորձելու ենք շատ վարկանիշներ ձեռք բերել և պայքարելու ենք մեդալների համար: Չեմ ուզում ժամանակից առաջ անցնել, մրցումները ցույց կտան: Ամենակարևորը, որ տղաները լավ պատրաստվել են, մնում է նրանք գորգի վրա ցույց տան իրենց հնարավորությունները»,- ասաց Ջուլֆալակյանը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում