Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրանիկ Քոչարյանը երեկ Ազգային Ժողովում հայտարարեց, որ «Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի և մեր պետականության զինվորները»։ Այս մասին Yerkir.am-ը մեկնաբանություն է խնդրել զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանից։
«Երբ Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի որդիները կլինեն առաջնագծում, միգուցե այդ ժամանակ իրենք տեղ ունենան այդ արտահայտություններն անելու։Երբ ասում են, որ մի սեփականացրեք Եռաբլուրը դա բոլորինն է, ես հիմա հայտարարում եմ, որ այո Եռաբլուրը 10 մլն համայն հայության սրբավայրն է։ Մենք, որ արգելում ենք, որ օրվա իշխանությունները գան Եռաբլուր, խոսքը վերաբերվում է միայն թվով 100 վիժվածքների, ովքեր մեր տղաների զոհվելու պատճառն են դարձել, նրանք մեղավոր են մեր որդիների սպանության համար, զինվորների գնդակահարության համար»,- ասաց նա։
Զոհվածի հոր խոսքով՝ իրենց տղաները հասարակությանը չեն, իրենց տղաները հայրենիքինն են, իրենք գնացել և պաշտպանել են հայրենիքը, ոչ թե այն հասարակությանը, որ իրենք պատերազմում մարտնչում են հանուն հայրենիքի, իսկ էդ հասարակությունը սրճարաններում ուրախանում էր։
Մանրամասները՝ տեսանյութում։