|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է համաշխարհային պատանեկան 2-րդ օլիմպիադան:
Այսօր տեղի ունեցած լողի մրցումներում որակավորման փուլին մասնակցող 55 երկրի լողորդների թվում էր նաև 18-ամյա Վահան Միխիթարյանը:
50 մետր տարածությունը Մխիթարյանն անցավ 23,62 վայրկյանում, ինչը չբավականացրեց նրան մտնել կիսաեզրափակիչ:
Լավագույն արդյունքը ցույց տվեց Բրազիլիայի ներկայացուցիչ Պաուլո Դե Սանտանան, ով տարածությունն անցան 22,55 վայրկյանում :
Այսօր ժամը 18:20-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ փուլի 2 լողահերթերը, որոնց մասնակցում են 16 ուժեղագույն լողորդներ: Մխիթարյանը նրանց թվում չէ, սակայն ընդգրկվել է չորս պահեստայինների թվում, ու եթե ինչ որ պատճառով կիսաեզրափկչի ուղեգիր նվաճած վերոհիշյալ 16 լողորդներից չկարողանան մասնակցել այդ փուլին, ապա Վահանը կփոխարինի նրանց:
Նշենք նաև, որ Մխիթարյանը օլիմպիադայում դեռ հանդես է գալու նաև բատերֆլայ լողաոճի 50 մ և ազատ լողաոճի 100 մ մրցատարածություններում: