կարևոր
10645 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-24 16:57
Քաղաքական Իրավական

Սուտ մատնության համար դատում են Արա Մխիթարյանի գործով Տրդատ Սարգսյանի դեմ ցուցմունք տված սպաներին

Շարունակվում է Արա Մխիթարյանի ծեծի գործով Տրդատ Սարգսյանի դեմ սուտ մատնություն կատարած զինվորականների դատական նիստը։

Մեղադրվող, փոխգնդապետ Մխիթար Մելքոնյանի խոսքով ՝ ինքը կեղծ ցուցմունք չի տվել, ասել է այն, ինչ տեսել է։ «Ցավում եմ, որ մինչեւ նոյեմբեր պետք է կասեցվի իմ պաշտոնավարումը։ Դա միայն ինձ համար չէ, ես սիրում եմ ծառայությունը եւ այդ որոշմամբ տուժեկլու են պետության ընդհանուր շահերը»,- ասաց ամբաստանյալը։

Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ 
Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։