Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվում է պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցում է 14 հայ մարզիկ, այդ թվում՝ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Հրաչիկ Բաբայանը:
Օգոստոսի 18-ին օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել էր 5-րդ տեղը:
Այսօր՝ օգոստոսի 20-ին մրցասպարեզ է դուրս եկել 18-ամյա Հրաչիկ Բաբայանը և գրանցել բարձր արդյունքեր: Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների մրցաձևում նախ հաղթահարել է որակավորման փուլի արգելքը, խոցելով 624,8 միավոր, գրանցել 2-րդ բարձր արդյունքը: Վերջինիս մասնակցել են 20 երկրի պատանի հրաձիգներ: Որակավորման փուլում առաջատարներն այսպիսի արդյունքեր են գրանցել՝
1.Հաորան Յանգ, Չինաստան՝ 629,4 միավոր
2. Հրաչիկ Բաբայան, Հայաստան՝ 624,8
3. Իշտվան Փենի, Հունգարիա՝ 624,2
4. Շաո-Չուան Լու, Տայպեյ՝ 623.5
5. Անդրիջա Միլոնանօվիչ, Սերբիա՝ 615.4
6 Մարկո Սուպպինի, Իտալիա՝ 614.9
7. Ժոզե Սանտոս Վալդես Մարտինեզ, Մեքսիկա՝ 614.8
8. Վադիմ Սկոռովարդով, Ուզբեկստան՝ 613.9
Եզրափակչում Հրաչիկ Բաբայանը պահպանել է դիրքերը՝ նվաճելով պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, որն առաջին մեդալն է Հայաստանի համար:
Եզրափակչում լավագույն եռյակը պահպանվել է՝ 209.3 միավորով չեմպիոնի տիտղոսին է արժանացել չինացի Հաորան Յանգը, 204.3 միավորով արծաթե մեդալակիր է դարձել մեր հայրենակից Հրաչիկ Բաբայանը: