|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը բազմամարտում 84.974 միավորով գրավեց 21-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու ապրիլին կայանալիք «Թեստ իվենթ»-ին, որտեղ ցույց տված արդյունքը կրկնելու դեպքում կնվաճի օլիմպիական ուղեգիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը, նույնպես կպայքարեն օլիմպիական ուղեգրի և մեդալների համար: Դավթյանը օղակներ վարժությունում գրավեց 3-րդ տեղը, իսկ Մերդինյանը նժույգթափերում զբաղեցրեց 2-րդ հորիզանականը: