|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 29-ին Բրազիլիայում մեկնարկած` դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադայում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ մեդալ` լող մարզաձևում:
50 մետր ազատ ոճում Հայաստանի չեմպիոն և ռեկորդակիր Վահան Մխիթարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Գիմնազիադան կավարտվի դեկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև: Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:
Լուսանկարը՝ մարզիկի ֆեյսբուքյան էջից