Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /դիրիժոր` Էդուարդ Թոփչյան/ այս ամիս կմեկնի Իտալիա` շրջագայությունների: Պարզվում է, որ նվագախումբը մեկնում է Իտալիա` մասնակցելու օգոստոսի 25-30-ը Իտալիայում կայանալիք «Էմիլիա Ռոմագնա» դասական երաժշտության միջազգային փառատոնին:
Փառատոնի շրջանակում նվագախումբը 4 համերգով հանդես կգա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելլո, Մերանո և Ռավելլո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա): Ի թիվս հրավիրյալ խմբերի և մենակատարների հանդես կգան նաև համաշխարհային ճանաչում ունեցող Յուրի Բաշմետը՝ «Մոսկվայի մենակատարներ» անսամբլով, կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան, դաշնակահար Բրունո Կանինոն, «Հանչժու» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թուրինի, Բերգամոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք: