|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր երեկոյան հանրապետության հրապարակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք: Արարողությունից առաջ և հետո բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
Համերգային ծրագրում կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ», Գարի Քյոսայանի Ավե Մարիա», Կոմիտասի «Երկինքն ամպել է», Վերդիի, Գեորդ Հենդելի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից: