|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տիգրան Մանսուրյանի` Ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Ժամանակակից դասական երաժշտություն» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության կայքէջից:
Մրցույթը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում:
Հիշեցնենք, որ Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:
Yerkir.am-ի հետ զրույցում մաեստրոն, խոսելով «Գրեմիի»-ում իր՝ առաջադրված լինելու մասին, ասել էր. «Եթե ես հաղթեմ հիմա, գիտեմ, որ մեր նոր սերնդին «ծանր կացության» մեջ եմ դնելու, քանի որ նրանք պետք է աշխատեն, որ իրենք էլ հասնեն դրան, որովհետև դա արդեն նվաճված է, պետք է չափվեն այդ բարձր ձեռքբերումով»:
«Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը տեղի կունենա հունվարի 28-ին: