Փոխարժեքներ
06 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը Իտալիայի Ֆանո քաղաքում անցկացվում է 52-րդ «Միջազգային Բազմաձայն Երաժշտության Փառատոնը» («Incontro Internazionale Polifonico Città di Fano»), որն ամեն տարի համախմբում է տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբեր ու երաժշտական կոլեկտիվներ։
Սեպտեմբերի 3-4-ին փառատոնի շրջանակում իր բացառիկ համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանի Պետական կամերային երգչախումբը (Coro da Camera Nazionale Armeno), Մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Երգչախումբը ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործությունները և հայ հոգևոր երաժշտության գանձերը։
Հայկական երաժշտության հնչյունները, որոնցում համադրված էին դարերի ավանդույթն ու հոգևոր խորքը, տպավորիչ արձագանք գտան հանդիսատեսի և մասնակիցների շրջանում։
Իտալիայում ՀՀ դեսպանությունը սերտորեն համագործակցեց փառատոնի կազմակերպիչների հետ և մասնակցեց ներկայացված մշակութային միջոցառումներին՝ ընդգծելով հայ երաժշտության համաշխարհային արժեքը և Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում։ Երգչախմբին ողջունեց և շնորհակալություն խոսքեր հղեց նաև դեսպան Վ․ Կարապետյանի տիկին Լ․ Նազարյանը՝ բարձր գնահատելով նրանց արվեստն ու փառատոնին բերված հայաստանյան գույները։