կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 14:32
Մշակույթ

Անկախությունը` դասական երաժշտության հնչյունների ներքո

Անկախությունը` դասական երաժշտության հնչյունների ներքո

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը հյուրախաղերով հանդես է եկել Բրյուսելում, Բեռլինում, Կարլզրուեում եւ Հաագայում: Համերգաշարը նվիրվել էր  ՀՀ անկախության 20-ամյակին:

 

«Շատ լավ է, որ Հայաստանը տոնեց իր 20-ամյա անկախությունը Եվրոպայում` դասական երաժշտության հնչյունների ներքո»,- ասաց ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 

Համերգները շատ լավ են անցել. պահանջկոտ գերմանացի հանդիսատեսը համերգից հետո բավական երկար ժամանակ հոտնկայս ծափահարել էր` պահանջելով կրկին ինչ-որ բան կատարել:

 

ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի խոսքերով` դրսում իրենք հանդես են եկել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններով: «Դրանով ցանկանում էինք ցույց տալ, որ մենք էլ միջազգային մշակույթի կրողն ու կատարողն ենք»,- ասաց վաստակավոր արտիստը:

 

Նվագախումբը Բեռլինից միջազգային փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել: