կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 16:54
Մշակույթ

Ֆիլհարմոնիկը լավ է նվագում, քանի որ Թոփչյանն իր տեղում է

Ֆիլհարմոնիկը լավ է նվագում, քանի որ Թոփչյանն իր տեղում է

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013 թթ. համերգաշրջանի երկրորդ մասի բացումը կնշանավորվի աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերի մասնակցությամբ համատեղ համերգով: Փետրվարի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում էլ տեղի կունենա ֆիլհարմոնիկի տարվա առաջին համերգը:

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ֆիլհարմոնիկը տարին սկսում է նոր ծրագրերով: Ըստ նրա` ընթացիկ տարում նախատեսվում է կատարել Բրուկների սիմֆոնիաները, ինչպես նաեւ կնշվեն կոմպոզիտորներ Վագների եւ Վերդիի հոբելյանները. «Ունենալու ենք գեղեցիկ ծրագիր` ողջ տարվա ընթացքում»:

 

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, անդրադառնալով գալիք համերգին, նշեց, որ Գլեմզերը աշխարհի ամենամեծ դաշնակահարն է, եւ նրան խնդրել են տարեկան երեք օր «պահել» Հայաստանի համերգների համար: Բերնդ Գլեմզերը նշեց, որ հաճույքով է գալիս Հայաստան եւ ուրախ է, որ համագործակցում է հենց ֆիլհարմոնիկի հետ:

 

«Տարեցտարի ֆիլհարմոնիկի երաժիշտները էլ ավելի լավ են նվագում եւ ավելի պրոֆեսիոնալ են դառնում: Այս հարցում մեծ դեր ունի դիրիժորը, որն անթերի է կատարում իր աշխատանքը»,- ասաց դաշնակահարը:

 

Նա նաեւ նշեց, որ Գերմանիայում երիտասարդները, ցավոք, այնքան էլ շատ չեն հաճախում դասական երաժշտության երեկոների, քանի որ նրանք մի շարք այլ զբաղմունքներ ունեն:

 

Համերգային ծրագրում կհնչեն` Ռախմանինով՝ «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3», Շոստակովիչ` «Սիմֆոնիա թիվ 10»:

 

Մանրամասները` տեսանյութում: