|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առաջիկայում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի եւս մեկ երաժիշտով` վալտորնահարով. yerkir.am-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Նա ասաց նաեւ, որ ֆիլհարմոնիկը ցածր` 4-րդ վալտորնի կարիք ունի:
«Արդեն երկու շատ հայտնի երաժիշտների հետ ենք խոսել, եւ նրանցից մեկը, հավանաբար, կհամալրի ֆիլհարմոնիկի կազմը: Շատ լավ է, որ մենք դրսից երաժիշտներ ենք ունենում. չէի ուզի քաղաքականացնել այս ամենը, բայց մեջը քաղաքական նրբություն էլ կա, որ եվրոպացին համաձայնում է գալ եւ աշխատել Հայաստանում»,- նշեց Թոփչյանը` հավելելով, որ սրանով ֆիլհարմոնիկն ամենեւին էլ չի կորցնում իր ազգային դեմքը: