|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Թարգերիենի կերպարով, պատմել է 24 տարեկանում տարած գլխուղեղի կաթվածի մասին: Այս մասին տեղեկացնում է The New Yorker-ը:
2011 թվականին Էմիլիա Քլարկը, պատրաստվելով հայտնի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին, սթրեսից ազատվելու և լավ մարզավիճակում գտնվելու համար պարապմունքներ է անցկացրել իր մարզչի հետ: Մարզումներից մեկի ժամանակ դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է, նրա մոտ սուր գլխացավեր են սկսվել, և Քլարկին հոսպիտալացրել են:
Երիտասարդ դերասանուհու մոտ ախտորոշվել է ենթաոստայնային արյունազեղում: Միջադեպից հետո դերասանուհին գլխուղեղի երկու վիրահատության է ենթարկվել` դրանց միջև ընկած ժամանակահատվածում շարունակելով մասնակցել ֆիլմի նկարահանումներին: Ի վերջո, դերասանուհուն հաջողվել է ապաքինվել ու ավարտին հասցնել նկարահանումները:
Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է բարեգործական կազմակերպություն ստեղծել, որի նպատակն է օգնել ուղեղային հիվանդություններ ունեցող մարդկանց: