|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«2014թ. առաջին կիսամյակում մեր երկրից պտղի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 5.5 անգամ: Ինչպես «Հժ»-ին հայտնեց ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 2,6 հազար տոննա պտուղ ներառյալ չրեղենը: Անցած տարի այդ ցուցանիշը 14.2 հազար տոննա էր:
Նվազումը պայմանավորված է ծիրանի բերքի կորստով, ինչը մայիսյան ցրտահարությունների հետևանքն է: Փոխարենը, զգալիորեն՝ մոտ երկու անգամ, աճել է բանջարեղենի արտահանումը: Անցած տարվա առաջին կիսամյակում մոտ 11 հազարի դիմաց այս տարի արտահանվել է 22.1 հազար տոննա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։