Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ–ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ: Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը»:
«Արտահանման մրցունակության բարձրացումը» ուղղակիորեն ենթադրում է, որ դրամի արժեզրկումը պետք է հանգեցնի արտահանման աճին, և դա դրամի արժեզրկման միակ դրական կողմն է: Սակայն գործնականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը հա՛մ դրամը արժեզրկվել է բերելով մարդկանց աղքատացմանը, համ էլ արտահանումն է նվազել, այն էլ 22 տոկոսով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։