Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը՝ արևելքից և արևմուտքից գտնվելով շրջափակման մեջ, տարիներ շարունակ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատել Վրաստանի և Իրանի տարածքով։ Նոր սերնդի ներկայացուցիչներից քչերն են տեղյակ, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականների սկզբին, որոշ ժամանակահատված Իրանը դարձել էր դրսի հետ կապող Հայաստանի միակ ճանապարհը, քանի որ Վրաստանիներքին անկայունությամբ պայմանավորված՝այդ երկրի տարածքով բեռնափոխադրումը և ուղևորահոսքն անվտանգ չէր։ Բացի այդ, ինչպես արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ 90-ականներին վրացական իշխանություններն արգելում էին իրենց տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը։ Հետևաբար, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ Իրանի հետ տրանսպորտային կապը ոչ միայն ունի տնտեսական, այլև ռազմական նշանակություն։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Հայաստանը ռազմական օգնությունը ստացել է հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։Առհասարակ,Իրանի հետ թե՛ օդային, և թե՛ ցամաքային կապը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն։
2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հետեւանքով՝ ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ անցավ նաև Գորիս-Կապան՝ Հայաստանը Իրանին կապողմիջպետական ճանապարհի 21 կմ հատվածը։ Արդեն 2021 թվականի օգոստոսի 25-ից թշնամին տարբեր պատճառաբանություններով փակում է այդ ճանապարհահատվածը, իսկ սեպտեմբերից էլ սկսել է տուրք գանձել իրանական բեռնատարներից։ Հարկ է հիշեցնել, որ անկախության տարիներից ի վեր չի եղել դեպք, որ սահմանափակվի կամ արգելվի Իրանի հետ ավտոմոբիլային կապը։ Ներկայում առկա չէ գործող որևէ այլընտրանքային ճանապարհ,որը թույլ կտա ապահովել անվտանգ և անխափան տրանսպորտային կապ երկրների միջև։ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այս ռիսկային իրավիճակը կարող է լուրջ վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը, քանի որ այս ճանապարհներով են նաև փոխադրվում ասիական երկրների բեռները, մասնավորապես՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։Ադրբեջանական իշխանությունների կողմից գանձվող հարկերի ու տուրքերի հետեւանքով հնարավոր է առաջիկայումթանկանան բեռնափոխադրման ծառայությունները։
Այս ամենին զուգահեռ նկատվում է Հայաստանից դեպի Իրան արտահանման ծավալների նվազում։ Հայաստան-Իրան տարեկան արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար։ Շուրջ 90 մլն դոլարի ապրանք Հայաստանից արտահանվում է դեպի Իրան, որի մոտ 80 տոկոսը էլէկտրաէներգիա է (այս դեպքում ճանապարհ հարկավոր չէ), իսկ մնացածը՝ մետաղի ջարդոն, միս, ծխախոտ և այլն։ Իսկ Իրանից Հայաստան ներկրվում է շուրջ 310 մլն դոլարի ապրանք՝ բնական գազ, շինանյութեր, նավթամթերք, ցեմենտ, պոլիմերներ և այլն։ Այսինքն՝ ճանապարհների հետ կապված այս խոչընդոտներից էապես կարող է տուժել Իրանից ապրանքների ներկրումը։
Ուշագրավ է, որ 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանիցհամախառն արտահանումն աճել է 23,3 տոկոսով, այն դեպքում, երբ մեզ սահմանակից երկիր՝ Իրան արտահանումը նվազել է 21 տոկոսով։ Դա կարող է բացատարվել Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման արգելքով, Գորիս-Կապան ճանապարհահատվածի անվտանգային խնդիրներով, ատոմակայանի վերանորոգմամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտահանման նվազմամբ և այլն։
Տեղին է հիշել նաև, որ 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը կոչված էր նոր խթան հաղորդելու նաև Հայաստան-Իրան արտաքին առևտրաշրջանառությանը։ Սակայն մինչև օրսՀայաստանին չի հաջողվել օգտվել այս համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ուղղությամբ պետություն-մասնավոր հատված անարդյունավետ համագործակցությամբ և անտարբերությամբ։ Ուշագրավ է, որ նույնիսկ թուրքական ապրանքների ներկրման արգելքի պարագայում հայկական կողմը չկարողացավ Իրանի տնտեսությունը դիտարկել որպես այլընտրանք։
Արամ Աճեմյան