Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշները էապես բացասական միտում են դրսևորել, մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրում, ապրիլ ամսին գրեթե երկնիշ անկում ենք ունեցել, հունվար-մայիս ամիսներին ևս արձանագրվել է որոշակի անկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ մեր երկրից էապես կրճատվել է արտահանումը և դա արդեն լուրջ մտահոգություն է. նախորդ տարվա համեմատ այս տարի ապրիլ ամսին արտահանումը գրեթե մեկ երրորդով կրճատվել է: Բացի այդ, տնտեսագետը նկատեց, որ համավարակով պայմանավորված կրճատվել են պետական բյուջեի հարկային եկամուտները և դա ևս շոշափելի թիվ է՝ շուրջ 30 մլրդ դրամի շրջանակներում:
Ավետիսյանի խոսքով՝ կրճատվել է նաև ներքին պահանջարկը, առևտուրը։ Ըստ նրա՝ այս բոլոր ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն ներդրումների վրա, որովհետև այս ցուցանիշների հավաքական կրճատումները չեն կարող չազդել ներդրումային գործընթացների վրա:
«Այստեղ կա պատճառահետևանքային կապ և փոխազդեցություն: Ներդրումների կրճատումն էլ արդեն հակառակ հետադարձ ազդեցություն ու հետևանք է թողնում այդ ցուցանիշների վրա: Այսինքն՝ այստեղ ակնհայտ փոխառնչություն կա: Ցավոք, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2019-ին ևս կրճատվել էր նախորդ տարվա համեմատ: Այստեղ ևս կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պաճառներից շարունակում է մնալ քաղաքական անկայունությունը և ընդհանուր երկրում ձևավորված որոշակի ոչ ստաբիլ վիճակը: Սրան ավելացել են օբյեկտիվ մարտահարավերները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: