Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է Հայաստանի 2014թ. արտահանման և ներմուծման ցուցանիշները: Պղնձի հանքաքարի և խտահանքի ծավալը, 2013-ի համեմատ, ավելացել է մոտավորապես 8 տոկոսով, սակայն գումարային արժեքով նկատվել է նվազում: Թեև արտահանման ծավալն ավելացել է, բայց գումարը նվազել է մոտավորապես 8 տոկոսով, ինչն, իհարկե, պայմանավորված է պղնձի գների նվազմամբ:
Yerkir.am-ը ավելի վաղ անդրադարձել էր նաև 2014-ի` խոշոր հարկ վճարողների ցանկին: Ըստ տվյալների` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2013-ի համեմատ, 18 միլիարդ դրամ պակաս հարկ էր վճարել բյուջե:
Նվազել է նաև Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը: Եթե 2013-ին արտահանվել էր մոտավորապես 1.3 միլիոն կՎտ/ժ. էլեկտրաէներգիա, ապա 2014-ին արտահանվել է մոտավորապես 1.16 միլիոն կՎտ/ժ.:
Հետաքրքիր պատկեր է մրգերի արտահանման ոլորտում, այստեղ, կարելի է ասել, անկումն անսպասելի էր: 2013-ին Հայաստանը արտահանել էր 25000 տոննա ծիրան, բալ, կեռաս և դեղձ, իսկ 2014-ին այս մրգատեսակների արտահանման ծավալը նվսզել է մոտավորապես 4 անգամ` կազմելով 5800 տոննա: