Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվում է նաեւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը: «Կորիզ»-ին մասնակցելու հայտ էին ներկայացրել 135 երիտասարդ ռեժիսորներ, որոնցից ընտրվել են 25-ը` 18 երկրից։ Ծրագրում ընդգրկված են ոչ միայն դասական, այլև էքսպերիմենտալ ֆիլմեր։
«Կորիզ» անվանակարգի ժյուրի նախագահ Թիերի Լենուվելը նշեց, որ կարճրամետրաժ ֆիլմերը ներկայացնում էին տարբեր խնդիրներ, որոնք տեսնելով հնարավոր չէր պատկերացնել, ուղղակի պետք է զգալ:
«Ինչ վերաբերում է հայ կինոյին, ապա այնքան էլ լավ ծանոթ չեմ, ուղղակի կարող եմ ասել, որ պետք է լավ աշխատել, որպեսզի առաջընթաց լինի»,- ասաց նա:
«Թեւավոր պատրանք» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Տաթև Իսախանյանի հետ զրույցում պարզեցինք, որ ֆիլմը ինքնակենսագրական չէ, քանի որ յուրաքանչյուր ոք ունի երազելու իրավունք: «Այսինքն` ֆիլմը երազանքների մասին է, որոնց եթե շատ նվիրվես, ապա մի գեղեցիկ օր անպայման թևեր կառնեն ու կիրականանան»,- ասաց ռեժիսորը:
Տաթևին ամենից շատ դուր եկավ Ֆրանսիան ներկայացնող Օլիվիե Տրենեի «Դաշնամուր լարողը» ֆիլմը:
«Մեֆիստո» ֆիլմի ռեժիսոր Լորանս Վեյսերը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, եւ Հայաստան ասելիս անմիջապես հիշում է 1988թ. Սպիտակի երկրաշարժը եւ Ազնավուրին: «Հայերը շատ տաք եւ հյուրասեր են»,- նշեց նա:
Նա նաեւ տեղյակ է Ցեղասպանության խնդրին եւ առաջարկների դեպքում պատրաստ է նկարահանվել Ցեղասպանության մասին ֆիլմում, քանի որ, ինչպես նշեց երիտասարդ տաղանդը, ինքը դրսի աչք է:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ