| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջադրված ֆիլմերից մեկն էլ Լուսինե Սարգսյանի «Շքամուտքն» է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը նշեց, որ ֆիլմը դեբյուտային է, հիմքում մարդկային ճակատագրերն են, որոնք սոցիալական տարբեր խնդիրներ են ունեցել, և 90-ականների` մութ ու ցուրտ տարիների արդյունքը մարդկանց հոգեբանության վրա:
«Հիմնական ասելիքը 90-ականներից հետո այն մարդկային ջերմության մասին է, որն այժմ օր օրի պակասում է: Շատ կարևոր էին հայ ազգի համար 90-ականները: Փորձել եմ հնարավորինս ռեալիստիկ նկարահանել, պատմությունները շատ մոտ են իրականությանը, ավելին` դրանցից մի քանիսն իրական հիմք ունեն»,- ասաց Սարգսյանը:
Ֆիլմը նկարահանված է հինգ նովելների հիման վրա, և, ռեժիսորի հավաստմամբ, այնքան էլ հեշտ չէր հինգ տարբեր պատմությունները ամփոփել մեկ ֆիլմում: Սարգսյանի կարծիքով` պատմությունները շաղկապված են խառը, դրանք միահյուսում է ժամանակը:
«Խնդիրը հենց սկզբից այդպես եմ դրել, որ ժանրերը և ձեռագիրը տարբեր լինեն, քանի որ շքամուտքում ապրող տարբեր մարդիկ տարբեր ճակատագիր ունեն»,- ասաց Սարգսյանը: