կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 16:57
Քաղաքական

Պուտինի մեսիջները և փաշինյանենց ուրախությունը. Անդրանիկ Թևանյան

Պուտինի մեսիջները և փաշինյանենց ուրախությունը. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Նախ ուրախության մասին։

Փաշինյանենք ուրախացել են, որ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, թե ՀՀ վարչապետը դավաճան չէ։
Պուտինն, իրոք, նման բան է ասել, բայց նաև հիմնավորել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես անմեղսունակ է կամ այլ կերպ ասած՝ տգետ։ Հիմա նիկոլենք ուրախացել են, որ իրենց շեֆն, ըստ Պուտինի, ոչ թե դավաճան է, այլ տգետ։ Ծանր դեպք է։
 
Ինչ վերաբերում է Պուտինի մեսիջներին, ապա դրանք հետևյալն են․
 
1․Նիկոլ Փաշինյանն է մեղավոր այս ավերածությունների և Հայաստանի կապիտուլյացիայի համար, քանզի չունի ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն և որակներ։
 
2․Ամբոխավարությունը քանդում է պետությունը։ Հասարակությունը պառակտող ղեկավարը պետությանը տանում է դեպի պարտություն։
 
3․Շուշին կարող էր հայկական մնալ, եթե Փաշինյանը հոկտեմբերի 20–ին սթափ որոշում կայացներ։ Շուշին երբեք չի եղել բանակցային փոխզիջման առարկա, այն դարձել է այդպիսին ռազմական գործողությունների արդյունքում։
 
4․Արցախից մնացել է այն, ինչ հնարավոր էր պահել ռուսական զորքի միջոցով։ Եթե հայտնվեն քյալլագյոզներ, պոպուլիստներ կամ արկածախնդիրներ, որոնք կուզենան չեղարկել այդ եռակողմ համաձայնությունը՝ խոստանալով ավելի լավ պայմաններ, ապա քաղաքական ինքնասպանություն կգործեն և կհանգեցնեն ոչ միայն ամբողջ Արցախի կորստին, այլ նաև կվտանգեն Հայաստանի գոյությունը։
 
5․Թուրքիան հայտնվել է մեր տարածաշրջանում ՀՀ փողոցային իշխանության սխալ քաղաքականության ու պարտված պատերազմի արդյունքում։
 
6․Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը ողջամիտ է մինչև այս տարվա դեկտեմբերի 1–ը։ Դրանից հետո պետք է հայ ժողովուրդը որոշի, թե ինչպես վարվել նրա հետ։
 
7․Շատ կարևոր է խաղաղության պահպանումը, քանզի Թուրքիան դժգոհ է ռուսական զորքերի մուտքից և փորձում է վիժեցնել եռակողմ համաձայնությունը։
 
8․Ռուսաստանն անհանգստացած է թուրքական ակտիվությամբ և Հայաստանում ցանկանում է տեսնել 100 տոկոսով վստահելի ու կոմպետենտ իշխանություն՝ մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար։ Փաշինյանի իշխանությունն այդպիսին չէ։
 
9․Ռուսները մեզ օգնել են մեծ ծավալով (սպառազինություն, Արցախի ամբողջական հանձնման խափանում և այլն)։ Օգնել են հայ ժողովրդին, այլ ոչ թե Փաշինյանին։
 
10․Արցախի անկախության ճանաչման հարցը օրակարգում է, ինչը պետք է փորձել կյանքի կոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի օգնությամբ և Հայաստանի ճիշտ քայլերով։
 
11․Եթե հանկարծ Ադրբեջանում (Թուրքիայի հրահրմամբ) որոշեն խախտել համաձայնագիրը և Արցախում խնդիրներ ստեղծել ռուս խաղաղապահների համար, ապա Մոսկվան գործի կդնի օսեթական սցենարը»: