|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև մեր ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել:
Սիրելի՛ եզդի հայրենակիցներ, մաղթում եմ ձեզ, որ Նոր տարին միայն բարիք և երջանկություն բերի, որ վերջապես խաղաղություն տիրի մեր երկրի սահմաններին: Համոզված եմ, որ միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով երկիրը, որտեղ բոլորն ապրում և աշխատում են արժանապատիվ ու բարեկեցիկ»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: