Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուգանսկում աշխատանքն է սկսել Ժողովրդական հանրապետությունների միության Գերագույն խորհրդի երկրորդ նստաշրջանը. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նախագահում է ԺՀՄ ԳԽ նախագահ Օլեգ Ցարյովը: Գրանցվել է 48 պատգամավոր` Լուգանսկից` 25, Դոնեցկից` 23:
Ելույթ ունենալով նստաշրջանի բացման ժամանակ` Ցարյովը ներկայացրել է պատգամավորներին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ԺՀՄ-ի վարած ռազմական գործողությունները:
«Կարծում եմ, որ այս շաբաթվա ընթացքում հասկանալի կլինի` կմնա՞նք ներկայիս դիրքերում եւ կպաշտպանենք մեր քաղաքները, թե՞ առաջ կշարժվենք»,- ասել է նա:
Ըստ Ցարյովի` Կիեւի զինվորականների շարքերում, որոնք հասկանում են իրադրությունը, խուճապային տրամադրություններ կան: «4 հազար ուկրաինացի զինծառայողներ գտնվում են շրջափակման մեջ, մթերքի մատակարարում չկա: Եթե այդ շրջափակված խմբավորումը զինաթափվի, արմատական բեկում կլինի պատերազմում: Ներկա պահին իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես կցանկանայինք, որ զարգանային»,- ասել է նա: